Իտալիայի Թուրին քաղաքի կետրոնում դրվել են գրքերի ավելի քան 2 կիլոմետր ձգվող վաճառասեղաններ:
Portici di Carta նախաձեռնությունն անցկացվում է 7-րդ անգամ: Կազմակերպիչները շրջանային իշխանություններն են քաղաքային իշխանությունների աջակցությամբ, հայտնում է korrespondent.net-ը:
Երկար գրախանութի կենտրոնը Սան-Կարլոյի հրապարակն է, որտեղ տեղի են ունենում հանդիպումներ հեղինակների հետ, քննարկումներ:
Այս տարի «գրքերի ցուցադրությանը» մասնակցել է մոտ 120 գրախանութ ու հրատարակիչ Թուրինից ու Պյեմոնտի այլ քաղաքներից, ինչպես նաև բուկինիստական 80 խանութ:








































