Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

Մանկապարտեզներում երեխաների հերթագրման և ընդունելության քաղաքապետարանի առաջարկած անօրեն թնջուկը. Բախշյան

  Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է.

«Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ընդունելության, հերթագրման հետ կապված  ծնողների կողմից վերջին օրերի բողոքների տարափն ու Արթուր Գևորգյանի անհասկանալի հարցազրույցը   պահանջում է  անդրադառնալ Երևանում նախադպրոցական կրթության կազմակերպման գործընթացում առկա  որոշ անօրինական  քայլերին:

ՀՀ-ում նախադպրոցական կրթությունը կազմակերպվում է մեկ՝ 2005թ.-ին ընդունված  <Նախադպրոցական կրթության մասին>  ՀՀ օրենքով, որով սահմանված  նորմերը  փորձում են շրջանցել  քաղաքապետարանում:

  1. <Նախադպրոցական կրթության մասին> ՀՀ օրենքի  23-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունք, նշանակում է համայնքի պարտավորությունն է ապահովել այդ իրավունքի իրականացումը:
  2. <Նախադպրոցական կրթության մասին> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի  ա) կետով նախադպրոցական կրթության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների  լիազորությունների մեջ է մտնում  նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության իրականացման ապահովումը, բ) կետով՝ նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, որը  նշանակում է  0-6 տարեկան երեխաների հերթագրում՝ ըստ մանկապարտեզների :
  3. <Նախադպրոցական կրթության մասին>  ՀՀ օրենքի  9-րդ հոդվածի համաձայն   Նախադպրոցական տարիքը երեխայի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական կայացման ժամանակաշրջանն է, որը  <Հանրակրթության մասին> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն անձի ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որն իրականացվում է նախադպրոցական, հիմնական, միջնակարգ կրթության ծրագրերով:
  4. <Նախադպրոցական կրթության մասին> ՀՀ օրենքի  9-րդ հոդվածով նախադպրոցական տարիքը սահմանվում է. < Նախադպրոցական տարիքային փուլերն են՝

ա) վաղ տարիք` մինչև 3 տարեկան.

բ) կրտսեր նախադպրոցական` 3-ից մինչև 5 տարեկան.

գ) ավագ նախադպրոցական` 5-ից մինչև 6 տարեկան:>

  1. Օրենքում նախադպրոցական կրթության ուսումնական գործընթացի սկիզբ ու վերջ ամրագրված չէ, այլ միայն տարիք, որը նշանակում է երեխայի տարիքը լրանալուն պես նա պետք է միանա իր տարիքային խմբին, եթե  հերթը հասնել է:

Այսպիսով, ՀՀ-ում ԱԺ-ի կողմից ընդունված այս օրենքն ասում է, որ  նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունք, որ ՀՀ-ում նախադպրոցական տարիքը սահմանված է 0-6 տարեկան, որ այդ կրթությունը կազմակերպելը Երևանի համայնքի պարտավորությունն է, որ այդ երեխաների հաշվառումը, այսինքն՝ ըստ տարիքի հերթագրումը, նույնպես քաղաքապետարանի աշխատակազմի պարտավորությունն է  ու քաղաքապետարանի աշխատակազմն իրավունք չունի օրենքով իր վրա դրված լիազորությունները կամայականորեն շրջանցել կամ չիրականացնել: Ավելին, վերոնշյալ օրենքի 23-րդ հոդվածի  համաձայն,  ծնողն է որոշում, թե իր երեխան նախադպրոցական կրթությունը ստանա ընտանիքում, մանկապարտեզում թե այդ նպատակի համար նախատեսված այլ հաստատություններում, որը նշանակում է, որ ծնողն է որոշում ե՞րբ հերթագրել երեխային, իհարկե համայնքի ստեղծած հնարավորությունների սահմաններում: Ո՛չ մի տեղ չի գրված, որ երեխան մանկապարտեզ է գնում միայն ծնողի աշխատելու դեպքում, որի պահանջը հաճախ դառնում է  երեխային մանկապարտեզ  չընդունելու պատրվակ կամ մանկապարտեզում օրենքով սահմանված չէ ուսումնական տարվա սկիզբ ու ավարտ:

Հավելեմ, որ նույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետն ասում է. < Իրենց լիազորությունների սահմաններում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած իրավական ակտերը ենթակա են պարտադիր կատարման նախադպրոցական կրթության կառավարման ոլորտի լիազորություններ ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Այնպես որ,   Երևանի մանկապարտեզներում  երեխաների  հաշվառման, հերթագրման  և ընդունելության  գործընթացում առկա անհիմն որոշումների  վերանայման և  օպտիմալացված  դպրոցներում   ուսումնական  գործընթացի կազմակերպման   հետ  կապված  խնդիրների քննարկման   առաջարկով  դիմել  եմ Երևանի ավագանու Կրթության, մշակույթի, սոցիալական, տուրիզմի  մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանին, այս հարցերը քննարկելու նպատակով  հրավիրել հանձնաժողովի նիստ, որին   Երևանի Ավագանու կանոնակարգի 78-րդ կետի համաձայն,  կհրավիրվեն քննարկվող հարցերին առնչվող փոխքաղաքապետ պարոն Սուքիասյանն ու քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում