Սիրիական ընդդիմությունը հայտարարել է միավորման նոր փորձի մասին՝ մի շարք խմբավորումներ մտադիր են մասնակցել ընդհանուր «Ազգային բանակի» ստեղծմանը: Հայտարարությունը հնչեցվել է Թուրքիայի տարածքում գտնվող ապստամբների միավորումների անունից, գրում է DW-ը:
«Ազգային բանակի» ստեղծման առաջարկն արել է Սիրիայի աքսորված ընդդիմադիր անցումային կառավարությունը, նաև Սիրիայի իսլամական խորհուրդը, մուսուլմանական հոգևոր կազմակերպությունը Թուրքիայում: Անցումային կառավարության ներկայացուցիչները նշել են, որ ջանքերի միավորմանը կարող է հետևել «հանցավոր ռեժիմի»՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության, որին աջակցում են Իրանը և Ռուսաստանը, անկումը:
Հաղորդվում է, որ մինչև սեպտեմբերի 1-ն առաջարկին կողմ է ատահայտվել 10-ից ավել ապստամբ խմբավորում:







































