«Բարսելոնա»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը շնորհակալություն է հայտնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային: Չիլիի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ Վիլանովայի շնորհիվ շարունակում է ելույթները կատալոնական ակումբում:
«Տիտոն մեծ դերակատարություն ունի իմ կարիերայում: Ես հոգեբանական վատ վիճակում էի, սակայն նա խորհուրդ տվեց ուշադրություն չդարձնել իմ մասին շրջանառվող լուրերին: Տիտոն խնդրեց ինձ չհեռանալ «Բարսելոնա»-ից»,- ասել է Սանչեսը:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Սանչեսը 6 հանդիպում է անցկացրել և 4 գոլի հեղինակ դարձել:








































