Սիրիական հարցի կարգավորման «Ժնև 2» խաղաղ համաժողովի գումարման մասին բանակցություններում խոսքը նոյեմբերի երկրորդ շաբաթվա մասին է՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
RIA Novosti-ի փոխանցմամբ՝ հայտարարությունն արվել է ինդոնեզական Բալի կղզում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՄԱԿ-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ կիրակի սիրիացիները Քիմիական զենքի արգելման հարցերով կազմակերպության փորձագետների ղեկավարությամբ ոչնչացրել էին իրենց քիմիական զինանոցի մի մասը:









































