Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը դատապարտել է արևելյան Նանգարհար շրջանին ՆԱՏՕ-ի զորքերի օդային հարվածը, որի ընթացքում 5 խաղաղ բնակիչ է զոհվել՝ հայտնում է Reuters-ը: Զոհվածների թվում են 3 երեխաներ՝ 10, 14 և 16 տարեկան՝ ասվում է նախագահի հայտարարության մեջ:
ՆԱՏՕ-ն սկզբում հերքում էր ավիահարվածի ժամանակ խաղաղ բնակիչների զոհվելու փաստը, սակայն այնուհետև հայտարարել է միջադեպի հետաքննությունը սկսելու մասին:
Հարվածը հասցվել է հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ի պատասխան Ջելալաբադի արվարձանում ՆԱՏՕ-ի բազայի և Աֆղանստանի զինված ուժերի վրա ականանետային հարձակման:










































