«Յուվենթուս»-ի երիտասարդ կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է այն մասին, թե ինչու որոշեց հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից:
«Ես ասացի Ֆերգյուսոնին, որ ինձ խաղադաշտ դուրս բերի, ու ես ցույց կտամ` պատրա՞ստ եմ խաղալ, թե՞ ոչ: 2011 թվականի դեկտեմբերի 31-ին «Բլեքբերն»-ի դեմ խաղում ես նստած էի պահեստայինների նստարանին, իսկ կիսապաշտպանությունում խաղում էին Ջի Սուն Պարկն ու Ռաֆայելը: Դրանից հետո ես հանձնվեցի:
Ես տեղափոխվեցի «Յուվենթուս», որ լռեցնեմ այն մարդկանց, ովքեր քնադատում էին ինձ, չէին հավատում ու ասում էին, որ անհաջողությունների կմատնվեմ»,- ասել է 20-ամյա ֆրանսիացին:
Հիշեցնենք, որ Պոգբան երկու տարի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում անցկացրեց` մասնակցելով ԱՊԼ-ի ընդամենը երեք հանդիպման:








































