Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:
Մինյա քաղաքում բողոքի ցույցը վերածվել է փոխհրաձգության՝ ոստիկանների և «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցների միջև: Հաղորդվում է զոհերի մասին:
Այսօրվա ցույցը նվիրված է «Դատաստանի օրը» պատերազմի սկսվելու 40 ամյակին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին երկրի մայրաքաղաք Կահիրեում բախումների հետևանքով զոհվել է 5, տուժել 140 մարդ:







































