Թուրքիայի Վան նահանգում ասուլիսներ և նստացույցեր անցկացնելը կարգելվի: Այս մասին հայտնում է Demokrathaber-ը՝ նշելով, որ դա կկրի ժամանակավոր բնույթ։
Վանի նահանգապետարանի հաղորդմամբ՝ արգելքը կգործի սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը: Միջոցառումներ անցկացնելու համար կպահանջվի նահանգապետարանի թույլտվությունը։
Արգելքը սահմանվել է Թուրքիայի «Հանրահավաքների և ցույցերի վերաբերյալ օրենքի» շրջանակում՝ անվտանգության նկատառումներով։







































