Friday, 19 06 2026
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Ինչ է հուշում Արտաշատում ընտրություններից առաջ անսովոր լռությունը

Երկու ամսից՝ նոյեմբերի 5-ին, Արտաշատում կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ, բայց որքան էլ ուշագրավ է, քաղաքում բացարձակ նախընտրական շարժ չկա: Կողմերը լուռ են ու ոչ մի քայլ չեն անում:

Սա, ըստ էության, անսովոր իրավիճակ է, քանի որ Հայաստանում՝ լինի ՏԻՄ, թե համապետական ընտրություն, կրքերը բորբոքվում են մի քանի ամիս առաջ: Մինչ օրենքով սահմանված ժամկետները շտաբներ են բացում, սկսում ընտրողների հետ աշխատանք, ընտրակաշառքի ցուցակներ են կազմում: Այս գործընթացից և ոչ մեկը Արտաշատում տեղի չի ունենում այս օրերին:

Որոշ տեղեկություններով՝ այս լռությունը պայմանավորված է նրանով, որ Արտաշատի երբեմնի տիրակալներ Աբրահամյանները որոշել են առհասարակ չմասնակցել քաղաքապետի ընտրություններին: Թեև ավելի վաղ խոսվում էր, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ոչ մի կերպ Արտաշատը չի հանձնի իշխանություններին, սակայն, մեր տեղեկություններով, երկարատև քննարկումներից հետո Հովիկ Աբրահամյանը համաձայնել է հետ քաշվել, չխառնվել ընտրություններին և առհասարակ քաղաքական զարգացումենրին: Դրա մասին է վկայում նաև այն, որ Հովիկ Աբրահամյանը սկսել է վաճառել մարզում և Արտաշատում ունեցած իր բիզնեսները՝ գործարանները, արտադրամասերը:

Մամուլում գրվեց, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը վաճառել է «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ում ունեցած իր 50 տոկոս բաժնետոմսը: Նշենք, որ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի բաժնետոմսերի կեսը պատկանում է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդուն՝ Վաչագան Կարապետյանին, իսկ մյուս մասը Հովիկ Աբրահամյանի որդու անունով էր՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի:

Ավելի վաղ գրվեց նաև, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող մի քանի բիզնեսներ էլ գնել է ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, իսկ Արարատի մարզում Աբրահամյաններին պատկանող գազալցակայանները գնում է նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն:

Հովիկ Աբրահամյանը վերջերս անդրադարձել էր իր բիզնեսները փակելու, վաճառելու մասին հրապարակումներին, սակայն ցավ էր հայտնել, որ «օպտիմալացմանն ուղղված ցանկացած բիզնես-գործարք, չգիտես ինչու, անպայման լուսաբանվում է կապիտալն արտահանելու համատեքստում»։ «Դա նախ վատ ազդակ է մեր գործարար հանրությանը, և երկրորդ՝ անարդար է իմ հանդեպ՝ մարդու, ով մեկ անգամ չէ ապացուցել, որ մինչև վերջին բջիջը մեր հողի ու ջրի մասնիկն է»,- ասել էր Աբրահամյանը՝ ըստ էության հաստատելով, որ կրճատում է, օպտիմալացնում է իր բիզնեսները:

Ասում են, Հովիկ Աբրահամյանը այս որոշմանն է հանգել իշխանություններից չստանալով որևէ ազդակ, պաշտոնի առաջարկ: Նախկին վարչապետի նեղացվածությունը իշխանություններից, որը կարճատև ժամանակով մեղմացել էր ամիսներ առաջ, կրկին խորացել է: Դրա համար էլ նա որոշել է իր հիմնական կապիտալը տեղափոխել արտերկիր և այնտեղ զբաղվել նրանով, ինչն իր մոտ լավագույնն է ստացվում:

Ինչ վերաբերում է Արտաշատի քաղաքապետի նոր թեկնածուին, ապա դրա ընտրությունը արդեն միայն իշխանությանն է պատկանում, որն էլ այդ գործը թողել է խորհրդարանական ընտրություններին մարզում առավելագույն ձայներ հավաքած Արայիկ Գրիգորյանին: Արտաշատի քաղաքապետի թեկնածուն կլինի հենց Գրիգորյանի շրջապատից:

Գրեթե նվազագույնի է հասել նաև իշխանություննրի կողմից որպես թեկնածու Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի կամ նրա որդիների առաջադրումը: Նրանց պայքարը Հովիկ Աբրահամյանի դեմ էր, և իշխանությունները մտադրվել էին միայն Հովիկ Աբրահամյանի կողմից առաջադրված թեկնածուի պարագայում Ղազարյաններին հանել նրանց դեմ:

ՀԺԿ նախկին համակիր, արտաշատցի Գրիշա Վիրաբյանը, ում եղբայրը նույնպես ավելի վաղ մտադրվել է առաջադրվել այս ընտրություններում, սակայն հետո հրաժարվեց այդ մտքից, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արտաշատում առկա տարօրինակ լռոթյունը մեկնաբանեց նրանով, որ Հայաստանում ամեն ինչ որոշում է մեկ անձ, և Սերժ Սարգսյանը ամեն բան որոշում է՝ հաշվի առնելով իր հետագա պլանները:

«Թեկնածուներից ով կլինի, իշխանական կլինի, բարգավաճ կլինի, դաշնակ, թե ընդդիմադիր՝ իրենք դերակատարություն չունեն: Ամեն ինչ վերևից է որոշվում: Օրինակ՝ հենց այդպես էլ վերևից որոշվեց, որ Արտաշատի ընտրությունները պետք է անցկացվեն նոյեմբերին: Ամեն ինչ հարմարեցնում են Հանրապետականի շահին, իրենց անձնական նպատակներին»,- ասաց Վիրաբյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ին ձեռք է տալիս, որ այս փուլում նախընտրական լարվածություն չլինի, դրա համար էլ չեն շտապում թեկնածուի անուն տալ, իրավիճակ ստեղծել ու բորբոքել այն: «Դրա համար էլ, հավանաբար, լռում են: Այս շիզոֆրենիկ իշխանութուններից ոչ մի բան հասկանալ չի լինում: Նրանք մի բան ասում են, մեկ այլ բան՝ անում: Առողջ տրամաբանությամբ հնարավոր չէ վերլուծել նրանց արածները»,- եզրափակեց Վիրաբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում