Մարդիկ, ովքեր սիրում են պինդ կապել գոտին, կոկորդի քաղցկեղով հիվանդանալու ավելի մեծ հավանականություն ունեն: Նման եզրահանգման են եկել Գլազգոյի և Սթարքլայդի համալսարանի գիտնականները` հետազոտության արդյունքում: Այս մասին գրում է The Daily Record-ը:
Շոտլանդացի փորձագետները կարծում են, որ պինդ կապած գոտին կարող է ստիպել ստամոքսաթթվին բարձրանալ կերակրափողով և վնասել առողջությունը:
Փորձաքննության արդյունքում մասնագետները նկատել են, որ պինդ գոտին ստիպում է մարդկանց տառապել այրոցից: Դա այդպես է հատկապես մարմնի ծանր զանգվածի դեպքում:
Այրոցն էլ, իր հերթին, կապված է քաղցկեղի հետ, քանի որ այն կարող է վնասել կերակրափողի բջիջները` դրանցում փոփոխություն առաջացնելով: Բջիջների այդ փոփոխությունները հաճախ չարորակ են լինում:













































