«Սանդերլենդ»-ի դեմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը նշել է իր թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեայի հիանալի խաղը:
«Դե Խեան անկրկնելի սեյվ կատարեց` թույլ չտալով, որ «Սանդերլենդ»-ն ավելացնի հաշվի առավելությունը:
Դարպասապահը բաց չթողեց նաև երկրորդ գոլը, ինչի շնորհիվ թիմը համեմատաբար հանգիստ ընդմիջման գնալու հնարավորություն ստացավ»,- Մոյեսի խոսքերի մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:







































