Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Հայաստանի բանկերը կհայտնվեն աղետալի վիճակում, եթե շրջանցեն պատժամիջոցներն ու օգնեն ռուսական բանկերին

Ինչպես հայտնի է, միջազգային բանկային վճարահաշվարկային SWIFT համակարգը դադարեցրել է ռուսական երկու խոշոր՝  Российский национальный коммерческий банк-ի և Темпбанк-ի հետ համագործակցությունը:  Ռուսական մամուլը մեկնաբանում է, որ SWIFT-ն այդ քայլին գնացել է ՌԴ նկատմամբ օգոստոսի սկզբին ԱՄՆ սահմանած նոր պատժամիջոցների շրջանակներում:

Հիշեցնենք, որ SWIFT-ը միջազգային ամենախոշոր և ամենաապահով վճարահաշվարկային համակարգն է, որին անդամակցում են աշխարհի մոտ 5000 բանկեր ավելի քան 150 երկրներից: Այդ համակարգով են տեղի ունենում բանկերի միջև տեղեկատվական, ֆինանսական փոխանցումները: Այդ համակարգին անդամակցելը բարձրացնում է բանկի վարկանիշը, և հակառակը՝ եթե որևէ բանկ չի անդամակցում SWIFT-ին, ապա ֆինանսատնտեսական աշխարհում նրա նկատմամբ վստահությունը ցածր է լինում: Եվ եթե SWIFT-ը դադարեցնում է որևէ բանկի հետ համագործակցությունը, ապա այդ բանկով տեղի ունեցող միջազգային գործարքները հատկապես ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների հետ գրեթե դադարում են:

Մեզ ո՛չ ՀՀ Կենտրոնական բանկից, ո՛չ էլ ՀՀ բանկերի միությունից չհաջողվեց պարզել, թե Հայաստանում կա՞ն բանկեր, որոնք համագործակցում են այդ երկու ռուսական բանկերի հետ, և եթե կան, ապա նրանք կրո՞ւմ են այդ պատժամիջոցների ազդեցությունը: Դա համարվում է բանկային գաղտնիք: Բայց եթե նման բանկ կա ՀՀ-ում, և նրա անունը հայտնի դառնա, ապա դա կարող է վստահության մեծ անկում առաջացնել ու հենց այդպիսով կործանարար դառնալ նրա համար:

Իհարկե, ռուսաստանյան այդ բանկերը կարող են շրջանցել պատժամիջոցները, այլ բանկերի միջոցով իրենց միջազգային գործարքներն իրականացնել, բայց դա բավականին թանկ հաճույք կլինի նրանց համար: Նաև չի բացառվում, որ SWIFT-ն իր պատժամիջոցներն աստիճանաբար տարածի ՌԴ այլ բանկերի նկատմամբ: Հատկապես պետական մի քանի բանկերի նկատմամբ, որոնք տիրապետում են այդ երկրի բանկային ակտիվների 70-80 տոկոսը: Նման բանկերից է, օրինակ, ВТБ-ն, որը ներկայացված է նաև Հայաստանում: Չէ՞ որ ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ առաջին խումբ պատժամիջոցներից հետո 2015թ. Մեծ Բրիտանիայի վարչապետը SWIFT-ին կոչ էր արել ՌԴ բանկերին ընդհանրապես զրկել իր համակարգից:

Ֆինանսատնտեսական ոլորտի փորձագետները կարծում են, որ ՌԴ բանկերը նման դեպքում կարող են իրենց միջազգային հաղորդակցությունն ապահովել ՀՀ գործընկեր բանկերի միջոցով: Գրեթե այնպես, ինչպես երբ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրեց ՌԴ քաղաքացիներին մուտքի վիզա տրամադրել, նրանք դա կարող են ստանալ այլ երկրներից, այդ թվում՝ նաև Հայաստանից:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, սակայն, չի կարծում, որ ԱՄՆ-ը կամ SWIFT-ը նման լայնամասշտաբ քայլի կգնան: «SWIFT-ի անջատումը ՌԴ-ի համար որպես պատժամիջոց չի կիրառվում: Կան մի քանի բանկեր, որոնց նկատմամբ կիրառվում է, բայց դա գլոբալ ռուսական բանկային համակարգի դեմ ուղղված չէ: Կոնկրետ այդ բանկերը հավանաբար ֆինանսավորել են այնպիսի բիզնես-ծրագրեր, որոնք ԱՄՆ նախկին նախագահի օրոք համարվել են այնպիսի կազմակերպություններ, որոնց հետ ֆինանսական գործարքներ չպետք է կնքվեին»,- ասում է քաղաքագետը:

Վերջինիս խոսքով՝ ՌԴ ողջ բանկային համակարգի նկատմամբ նման պատժամիջոց սահմանելը շատ լուրջ հարված կլինի ոչ միայն այդ երկրի տնտեսության, ոչ միայն ԱՊՀ երկրների համար, այլև եվրոպական մի շարք երկրների համար, որոնք ՌԴ-ի հետ ունեն տնտեսական հարաբերություններ: «Գիտեք, որ այդ պատժամիջոցներն արդեն իսկ հարվածել են եվրոպական տնտեսություններին, մասնավորապես նավթի ու գազի ոլորտում ԵՄ տնտեսական լոկոմոտիվ հանդիսացող Գերմանիային»,- ասում է Ս. Սարգսյանը:

Իսկ ինչ վերաբերում է ՌԴ քաղաքացիների՝ ՀՀ-ում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությանը, ապա կարծես թե մեր երկիրն ամենահարմար տարբերակներից է: Ռուսաստանցիները կփորձեն վիզա ստանալ այն երկրներում, որոնց հետ առանց վիզային ռեժիմի մուտք ունեն: Բայց այս դեպքում, օրինակ, Բելառուսը ԱՄՆ դեսպան չունի, և բարդ է այնտեղից զանգվածաբար ԱՄՆ վիզա ստանալը: Իսկ ռուսները սիրում են ԱՄՆ-ում հանգստանալ ու զվարճանալ: ԱՄՆ արևմտյան նահանգները, հատկապես Նյու Յորքի փողոցներում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ռուսազգի մարդկանց: Ուկրաինայի ու Վրաստանի հետ ՌԴ-ն լարված հարաբերություններ ունի և կարող է իր քաղաքացիներին չուղղորդել այդ երկրներ: Մնում են Մոլդովան ու Հայաստանը: Իսկ Ս. Սարգսյանը հավելում է, որ  իր ունեցած տեղեկություններով՝ արդեն իսկ  բավականին տուրիստներ են եկել ՀՀ՝ ԱՄՆ վիզա ստանալու համար: Եվ այդպիսով կարծես թե Հայաստանն իր այդ հնարավորություններով ՌԴ-ի ու իր քաղաքացիների համար ավելի մեծ նշանակություն է ունենում: Եվ դա կարծես թե առաջանում է ԱՄՆ քայլերի արդյունքում:

Մեկ այլ քաղաքագետ՝ Հայկ Մարտիրոսյանն էլ հիշեցնում է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ նման պատժամիջոցներից հետո այդ երկրի բազում քաղաքացիներ ԱՄՆ մուտքի վիզաներ են ստանում Երևանում: «Այնպես որ, դա նորություն չէ: Ընդամենը Հայաստան նոր այցելուներ կգան, իսկ ԱՄՆ դեսպանության հյուպատոսական ծառայության աշխատանքն ավելի կծանրաբեռնվի: Որևէ արտակարգ բան տեղի չի ունենա»,- հավելում է նա:

Իսկ ինչ վերաբերում է  SWIFT-ից ռուսական երկու բանկերին արգելելու իրողությանն ու ՀՀ բանկերի վրա այդ նոր պատժամիջոցի ազդեցությանը, ապա քաղաքագետը կարծում է, որ լուրջ պատժամիջոցներ են: Եվ եթե հանկարծ ՌԴ-ի համար Հայաստանը դառնա դրանք շրջանցելու միջանցք՝ ԱՄՆ արձագանքը չի ուշանա:

«Հայաստանը չի կարող և չպետք է իրեն թույլ տա իր իսկ համար վտանգավոր քայլեր կատարել և օտարերկրյա ինչ-որ բանկեր փրկելու համար ինքն իրեն խորտակել: Պատժամիջոցները ԱՄՆ Կոնգրեսը ներդրել է ազդելու համար, և եթե Հայաստանը ինքն իրեն դարձնի կոնֆլիկտի կողմ՝ դրա արդյունքում ոչ միայն Երևանի համար անհեթեթ քայլ կլինի, այլև հեռանկարում Մոսկվայի շահերին էլ ավելի կարող է հարվածել: Հայկական գործընկեր բանկերը նույնպես կհայտնվեն սև ցուցակներում: Իսկ դա կնշանակի այդ հաստատությունների ուղղակի փոշիացում: Այս առումով բարեկամությունը լավ բան է, բայց ինքնասպան և անօգուտ շարժումները փոթորկոտ ծովում հատուկ են կարճատեսներին միայն: Բանկերի թեման Երևանում պարտավոր են մոռանալ, եթե չեն ուզում անչափ բարձր գին վճարել: Հայաստանի համար դա կարող է և աղետալի լինել»,- եզրափակում է Հ. Մարտիրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում