ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի խոսնակ, գնդապետ Ռայըն Դիլոնն անդրադարձել է Սիրիայի հյուսիսային հատվածում առկա բարդ և լարված ռազմական իրավիճակին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը տևական կրակ են բացել Սիրիայի հյուսիսում գտնվող Մանիբի շրջանում, որտեղ նաև պարեկային ծառայություն է իրականացվում, քանի որ շրջանը գտնվում է Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբների վերահսկողության ներքո: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է կոալիցիայի խոսնակ, գնդապետ Ռայըն Դիլոնը:
Տվյալ միջադեպը արտացոլում է Սիրիայի հյուսիսում ընթացող մարտերի բարդությունը, որին մասնակցում են Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրիական բանակը, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությունը վայելող քրդական ուժերն ու Վաշինգտոնի դաշնակից Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիացի ապստամբները:
Դիլոնի հաղորդմամբ՝ թուրքական իշխանություններին ասվել է, որպեսզի վերջինիս աջակցությունը վայելող ապստամբներին փոխանցեն՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի վրա կրակ բացելն անընդունելի է:
Նշվում է, որ ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայությունը Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբների վերահսկողության ներքո գտնվող տարածքների մոտակայքում նկատելի է դեռ անցյալ տարվանից:






































