Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան վստահ է, որ «արքայական ակումբ»-ը դեռ կբարելավի իր խաղի որակը: Հիշեցնենք` «Ռեալ»-ը 3:2 հաշվով առավելության է հասել «Լևանտե»-ի նկատմամբ:
Ընդ որում, խաղի 90-րդ րոպեին իսպանական գրանդը պարտվում էր 1:2 հաշվով: «Արքայական ակումբ»-ի երկրորդ գոլն իր ակտիվում գրանցեց Մորատան:
«Երկրպագուները պետք է համբերատար լինեն: Վերջին ժամանակաշրջանում թիմում բազմաթիվ փոփոխություններ եղան: Առաջիկայում մենք ավելի լավ ենք խաղալու: Շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց գոլի հեղինակ դառնալ: Մենք իսկապես կամային խաղ ցուցադրեցինք»,- AS-ը մեջբերում է Մորատայի խոսքերը:









































