Այսօր հացի և հացամթերքի տեղափոխման պահանջների շուրջ քննարկում տեղի ունեցավ ՍԱՊԾ-ում, որին մասնակցում էին հացի ու հացամթերքի տեղափոխմամբ զբաղվողները:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն էլ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ տվյալ պարագայում տնտեսվարողներին մտահոգել է ժամանակացույցի հետ կապված հարցերը:
«Նրանց բանավոր հայտարարությամբ իրենք չէին զբաղվում պետական գնումներով և հանրային սննդի կետերի մատակարարումներով, ուստի մենք պարզաբանեցինք, որ իրենք համար սահմանված ժամկետը նոյեմբերի 1-ն է:
Երևան քաղաքի իրացման կետերի համար ժամկետը նոյեմբերի 1-ն է, սեպտեմբերի 1-ն էլ վերջնաժամկետ էր պետական գնումների և հանրային սննդի ոլորտի կազմակերպություններ մատակարելու համար»,-ասաց Վահե Դանիելյանը:









































