ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը պլանավորում է վերադարձնել Պաշտպանության նախարարության քաղաքացիական աշխատակիցներին, ովքեր չվճավող արձակուրդի են ուղարկվել, երբ «կառավարությունը անջատվել էր»: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ռազմական կառույցների իր աղբյուրին:
Այդ տեղեկությունը հաղորդած աղբյուրը հրաժարվել է հարցի վերաբերյալ որևէ այլ մանրամասնություն հաղորդել: Ըստ գործակալության տվյալների՝ shutdown-ը բերել է նրան, որ ՊՆ-ն զրկվել է մոտ 400.000 աշխատակցից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվեարկել է պետաշխատողներին հետին ամսաթվով աշխատավարձերի հատկացման օգտին:








































