Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում մենամարտեցին WBO, IBF, WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն (61-3-0, 52 նոկաուտ) և Ալեքսանդր Պովետկինը (26-1-0, 18 նոկաուտ):
Մենամարտը մեկնարկեց Կլիչկոյի բացահայտ առավելությամբ, և Պովետկինն արդեն 2-րդ ռաունդում նոկդաունի ենթարկվեց: 7-րդ ռաունդում պատկերը կրկնվեց, սակայն ռուս բռնցքամարտիկը կրկին բարձրացավ և շարունակեց մենամարտել մինչև վերջ:
Վլադիմիր Կլիչկոն հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ` 119:104 հաշվով:











































