ՊՍԺ-ի հարձակվող Էզեկիլ Լավեսին իր կարծիքն է հայտնել ֆրանսիական թիմում ադապտացվելու մասին և նշել, որ չի պատրաստվում հեռանալ ակումբից:
«ՊՍԺ-ում ինձ ամեն ինչ դուր է գալիս: Փարիզը հիանալի քաղաք է, որտեղ ֆուտբոլին ավելի հանգիստ են վերաբերում, քան Իտալիայում: Այստեղ հանգիստ կարող եմ փողոց դուրս գալ` չվախենալով երկրպագուների հետ հանդիպումից: Երջանիկ եմ ՊՍԺ-ում և չեմ ցանկանում փոխել ակումբային գրանցումս»,- Le Parisien-ը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:
Հիշեցնենք` Լավեսին ՊՍԺ է տեղափոխվել 2012 թվականին: Մինչ այդ ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Նապոլի»-ում:








































