Վաշինգտոնի մերձակայքում գտնվող մայրուղում այրվել է ժամանակակից ամենալավ էլեկտրամոբիլը՝ Tesla Mode S-ը: Բարեբախտաբար, սեփականատերը չի տուժել:
Ականատեսների վկայությամբ՝ ավտոմեքենան շրջադարձի ժամանակ անցել է ինչ-որ մետաղյա իրի վրայով: Արդյունքում վայրկյանների ընթացքում էլեկտրամոբիլը բռնկվել է: Այն հանգցնելու համար պահանջվել է մի քանի ժամ: Այս մասին հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Նշենք, որ այս վթարից հետո Tesla Motors-ի բաժնետոմսերի գինն ընկել է 10 տոկոսով: Այսինքն՝ աշխարհում ամենաանվտանգը համարվող մեկ այրված մեքենան ընկերությանն արժեցել է 2.5 միլիարդ դոլար:








































