Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Որն է եղել մարզպետի խորհրդականի սպանության իրական պատճառը, և ով է սպանողը. սկանդալային բացահայտումներ

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի ընտանիքի անդամները շարունակում են հակասական տեղեկություններ տարածել իրենց եղբոր մահվան հանգամանքների մասին: Մասնավորապես՝ Սիմոնյանի եղբայրներից մեկը համոզված է, որ իր եղբորը չէին կարող նրա որդին ու կինը սպանել, հետո երկուսով նրա աժդահա մարմինը տեղափոխել ու գցել ձորը: Սիմոնյան եղբայրներից մեկը՝ Արամ Սիմոնյանը դեպքից հետո հայտարարել էր, որ իր եղբայրը կանխազգում էր, որ իրեն կսպանեն և իր հեռախոսազանգերը ձայնագրում էր: Արամ Սիմոնյանը խոսել էր նաև ինչ որ սկանդալային ձայնագրությունների մաիսն, որ պետք է եղբոր մահվանից 40 օր հետո բացահայտվեին:

Մանուկ Սիմոնյանի մյուս եղբայրը՝ Մարտին Սիմոնյանը, սակայն, հավատացած է, որ իր եղբորը նրա կինն ու որդին են սպանել, թեև նշել է, որ նրանք ոչ մի խնդիր չունեին, շատ լավ ընտանիք էին: «Այս տարիների ընթացքում ո՛չ Մանուկից, ո՛չ Ռուզանից, բացի միմյանց գովելուց, մենք այլ բան բացարձակ չենք լսել: Մանուկը միշտ հպարտանում էր իր ընտանիքով, իր տղայով: Միշտ ասում էր` իմ կնոջից ու տղայից էն կողմ աշխարհ չկա ինձ համար, իմ ընտանիքից ամուր ընտանիք գոյություն չունի»,- լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է Մարտին Սիմոնյանը:

«Առաջին լրատվական»-ը փորձեց եղբայրներից հասկանալ, թե որն է այս հակասական տեղեկությունների պատճառը և ի վերջո, ինչ սկանդալային ձայնագրությունների մասին է խոսքը և երբ պետք է դրանք հրապարակվեն:

Արամ Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Մանուկ Սիմոնյանի քառասունքի օրը նրա բոլոր ընկերները հավաքվելու են Ստավրապոլում, մեծ միջոցառում է լինելու և հենց այդ ժամանակ էլ որոշ բացահայտումներ կլինեն: Մասնավորապես կբացահայտվի, թե այդ օրը ընտանեկան վեճը ինչի շուրջ է եղել: «Մանուկի ֆայլերից որոշ բաներ կբացեմ այդ օրը: Այն ինչին ես ծանոթացել եմ, դրանից պարզ է դարձել, որ այդ օրը տուրուդմփոց չի եղել: Բայց վեճեր վերջին շրջանում եղել են, որի պատճառը եղել է Ալիսա Ավետիսյանը: Նա Նորայրի հարսնացուն է եղել: Ռուզաննան էլ առանց ամուսնուն հարցնելու, ոսկե մատանի և ժամացույց է նվիրել այդ աղջկան, որը հարուցել է եղբորս վրդովմունքը: Մանուկը համաձայն չի եղել այդ աղջկան և ասել է, որ իր դիակի վրայով միայն այդ աղջիկը կմտնի այդ տուն: Մանուկն ասել է, որ այդ աղջկա ոտքը կյանքում իր տուն չի մտնի: Դրա պատճառով էլ հոր ու որդու հարաբերությունները լարվել են»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է Մանուկ Սիմոնյանի և կնոջ՝ Ռուզաննայի հարաբերություններին, ապա Արամ Սիմոնյանը նշեց, որ նրանք լարված հարաբերություններ չեն ունեցել, անգամ վերջին շրջանում միասին նիհարում էին, սննդակարգ էին սահմանել իրենց համար․ «Շատ նորմալ հարաբերություններ են եղել, ոչ մի ծեծ, բռնություն, դրանք հիմարություններ են: Շատ նորմալ հարաբերություններ են ունեցել իրենք: Մենակ վերջին օրերին Նորիկի պատճառով հարաբերությունները լարվել են»:

Մեր դիտարկմանը, թե որդու հարսնացուի պատճառով վեճը կարո՞ղ էր պատճառ դառնալ, որ կինը կացնով սպաներ իր ամուսնուն, Արամ Սիմոնյանը պատասխանեց. «Դուք չեք հասկանում ինչ է կատարվել: Կինը՝ Ռուզաննան մեղավոր է այնքանով, որ դաստիարակել է որդի, որը սպանել է իր հորը: Որդին՝ Նորիկն է սպանել Մանուկին: Ռուզաննան բազմիցս կնոջս ասել է, որ ինքը կմեռնի, բայց որդուն այդ վիճակում չի տեսնի, թույլ չի տա, որ իր որդին այդ վիճակում լինի: Դա ինչ է նշանակում: Ցանկացած մայր իր վրա կվերցներ նման արարք, որ իր երիտասարդ որդու կյանքը չկործանվի»,- նկատեց Արամ Սիմոնյանը:

Եղբայրը համոզված է, որ իրավապահ մարմինները կոծկում են հանցագործությունը, այդ իսկ պատճառով էլ ինքը թողել և մինչև եղբոր քառասունքը լրանալը հեռացել է Հայաստանից: «Իմ միջնեկ եղբայրը հավատացել է, որ իրավապահները նորմալ աշխատում են, բայց ես չեմ հավատում: Ցանկացած մարդու մոտ հարց կառաջանար, թե ինչպես են երկու ինվալիդ՝ 120 կգ քաշ ունեցող մարդուն քարշ տվել 300 մետր: Ամեն ինչ կոծկվում է: Դեպքին ներկա են գտնվել, մասնակցել են այլ մարդիկ, բայց դա ոչ մի տեղ չի նշվում: Բացի այդ նշվում է, որ կացինով հարվածը եղբայրս ստացել է գլխի շրջանում, բայց երբ նայում ես այդ դոշակը, որի վրա նա պառկած է եղել, արյան կույտը նրա հետույքի հատվածում է: Այսինքն՝ եղբայրս քնած էլ չի եղել: Նրա համակարգչի վերծանումները ցույց են տալիս, որ եղբայրս վերջին օրերին մեջքի ցավեր է ունեցել և համակարգչով էջեր է բացել մեջքի ցավերն անցկացնելու մասին: Այսինքն՝ նա պառկած է եղել և չի կարողացել քայլել»,- պատմեց Արամ Սիմոնյանը՝ հավելելով. «Բայց ինչպես արդեն ասացի, ամեն ինչ կոծկվում է: Ամեն ինչ սկսվել է հենց թաղման օրվանից, երբ իմ հարազատ հորեղբոր որդին՝ Յուրա Սիմոնյանը եկավ տուն և ասաց, որ ինչ որ բան պետք է վերցնի տնից: Դոշակի, ներքնազգեստների տակից ոսկի, գումար և այլ բաներ վերցրեց ու գնաց: Հիմա Նորիկը հենց նրանց տանն է ապրում»:

Արամ Սիմոնյանը նշեց, որ ինքը գործի քննության հետ կապված դիմում է պատրաստում գլխավոր դատախազին, որտեղ նշելու է, թե ինչպես է փորձ արվում կոծկել եղբոր սպանության իրական հանգամանքները:

Հիշեցնենք՝ 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է, որ տուժողի կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից: 2017 թվականի հուլիսի 22-ին՝ առավոտյան, կնոջ և ամուսնու միջև տեղի է ունեցել հերթական վիճաբանությունը, ինչից հետո ամուսինը քնել է, և կինը փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն, որը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետև կինը զանգահարել է որդուն և տուն կանչել: Հաջորդ օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, ամուսնու ավտոմեքենայով, որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տուժողի կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կնոջ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Որոշում է կայացվել նաև տուժողի որդուն արգելանքից ազատելու մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում