Հանրապետության տարածքում` hոկտեմբերի 06-08-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյուն, 09-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան 1-6 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 06-ին կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում` հոկտեմբերի 06-08-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: 09-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: