Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը հայտնել է, որ երկար է մտածել` կարիերան ավարտելու մասին որոշում կայացնելուց առաջ:
«Սա այն որոշումն է, որի մասին ես ինքս ինձ բազմիցս եմ հարցրել: Միշտ մտածել եմ, ճի՞շտ եմ արդյոք վարվում ` կայացնելով նման որոշում: Մենք միշտ կարծում ենք, որ դեռ կարող ենք խաղալ, երբ այլևս չենք կարողանում»,- ասել է Բեքհեմը:
Հիշեցնենք` Բեքհեմն ավարտել է կարիերան 2013 թվականի մայիսին, երբ հանդես էր գալիս ՊՍԺ-ի կազմում:












































