Սեպտեմբերի 1-ին Բուխարեստում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպում կսպասարկի խորվաթական մրցավարական անձնակազմը:
Գլխավոր մրցավարը Իվան Բեբեկն է, իսկ նրա օգնականները՝ Տոմիսլավ Պետրովիչը, և Միրո Գրգիչը: 4-րդ պաշտոնյան Դույե Ստրուկանն է: Խաղը կսկվի Երևանի ժամանակով 10։45-ին։









































