Սաուդյան Արաբիայում ամուսնական զույգն ամուսնալուծվել է տարաձայնությունների պատճառով, որոնք հարուցվել էին երեխայի անվան պատճառով, հաղորդում է United Press International-ը:
Կողակիցների միջև վեճեր սկսվեցին, երբ պարզ դարձավ, որ նրանք երկուսն էլ որոշել են նորածին դստերն անվանել իրենց մայրիկների անվամբ:
Նրանք այդպես էլ համաձայնության չեն եկել, և երեխայի հայրը կնոջից գաղտնի երեխային անվանակոչել է իր մոր անունով:
2 տարվա ամուսնական կյանքից հետո զույգը որոշել է ամուսնալուծվել: Հայտնի չէ նաև, թե ում մոտ կմնա երեխան:










































