Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում «Նորվիչ»-ի դեմ կայանալիք հանդիպումից առաջ Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իր գլխավորած ներկայիս կոլեկտիվն ավելի հզոր է, քան այն թիմը, որը գլխավորւմ էր 2004թ.:
«Մեր բոլոր խնդիրները կապված են հոգեբանության հետ: Մենք բավականաչափ հզոր չենք միայն հաղթանակներ գրանցելու համար: Իհարկե, շուտով հենց այդպես էլ կլինի, բայց ոչ հիմա:
Այս կոլեկտիվն ավելի հզոր է, քան այն թիմը, որը գլխավորում էի 2004թ.:
Հնարավոր չէ առանց հաղթողի հոգեբանության հաղթել առաջնությունում: Ավելի լավ է 7 անգամ հաղթել 1:0 հաշվով, քան մեկ անգամ` 7:0»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է The Sun-ը:








































