Հանրապետության Նախագահը երեկ երեկոյան Ծաղկաձորում այցելել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:
Այս տարի, որը «Բազե»-ի համար հոբելյանական է (նշվում է հավաքի 15-ամյակը), հավաքին մասնակցում է 18-ից 30 տարեկան շուրջ 500 երիտասարդ ճամբարական, որոնք ներկայացնում են Երևանը, Հանրապետության մարզերը, Արցախը, սփյուռքը: Նախագահը ծանոթացել է հավաքի շրջանակներում կայացած միջոցառումներին, դիտել է հավաքի մասին պատմող «Բազե 2017» ֆիլմը, «Հայաստանն ապագայում» մրցույթում հաղթած պրեզենտացիան, մասնակիցների կազմակերպած ֆլեշմոբն ու նկարչական ցուցահանդեսը:







































