Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում ոստիկանությունը մոտ 30 ներգաղթյալի է ձերբակալել այն բանից հետո, երբ հայտնաբերել է թունել, որի միջոցով նրանք հայտնվել են Մեքսիկայից ԱՄՆ-ի տարածքում։ Այս մասին հայտնում է The San Diego Union-Tribune-ը։

Հստակեցվում է, որ միգրացիոն ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 7 մեքսիկացիների և 23 չինացիների։
Պարբերականի հաղորդմամբ՝ ձերբակալության ժամանակ մի քանի մարդ հետ է նետվել դեպի թունել։







































