«Կարծում եմ՝ դրա տակ կա սպեկուլյատիվ քաղաքականություն թե Եվրոպայի, թե Հայաստանի իշխանության կողմից»,- «168 ժամ» պարբերականի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ խոսելով եվրոպական ու եվրասիական ինտեգրացիոն գործընթացների մասին: Ըստ նրա՝ հատկապես Ռուսաստանն իրականում ոչ թե ձգտում Է հասնել Եվրասիական միության ստեղծմանը, այլ ինտեգրացիոն ծրագրերի քողի տակ փորձում Է հստակեցնել իր հարաբերություններն Արևմուտքի հետ, և դրա մեջ Է ներքաշել Հայաստանին ու մյուս նախկին խորհրդային պետություններին:
«Ինչո՞ւ ծնվեց Եվրոպական նախապայմանը, ինչո՞ւ Ռուսաստանն «ախպերացավ» Ադրբեջանի հետ… Հային հարցնես, կասի՝ Ադրբեջանին զինում է, որ մեզ վախեցնի: Բայց Ռուսաստանը, բացի Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռությունը պահպանելուց, շատ ավելի լուրջ խնդիրներ ունի միջազգային քաղաքականության մեջ:
Ես շատ ավելի մեծ նշանակություն եմ տալիս այն ամենին, ինչ կատարվում է Սիրիայում և սիրիական խնդրի հետ կապված, մասնավորապես՝ ԱՄՆ-Ռուսաստան-Իրան հարաբերություններին: Ռուսաստանը սկսել է դերակատարություն ունենալ Սիրիայում, բարելավվում են Իրանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Ենթադրում եմ, թե սրանք ինչ փոփոխություններ կարող են բերել միջազգային հարաբերություններում և ինչպես կարող են անդրադառնալ մեր տարածաշրջանի վրա: Ես այստեղ եմ տեսնում Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի մոտեցման փոփոխությունը… Այստեղ էլ արդեն կարելի է տեսնել Հայաստանի դերի նվազեցումը Ռուսաստանի քաղաքականության մեջ»,- նշել Է Մ. Սարգսյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ» պարբերականի այսօրբվա համարում:










































