Այսօր Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացածն ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն է եղել, հայտնում է Armtimes.com-ը:
Շիրակի մարզպետարանի սպորտ բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը տեղեկացրեց, որ ավտովթարի հետեւանքով մահացել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 66 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Տիգրան Թորոսյանը։
Ըմբիշ Տիգրան Թորոսյանը եղել է 2013 թվականի Հայաստանի չեմպիոն։










































