Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է Հայաստանի նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:
Հանդիպմանը, որին մասնակցել է Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինության, մասնավորապես՝ Պաշտպանության բանակի մարտունակության եւ մարտական պատրաստվածության հետ կապված հարցերը:











































