Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հոգլանդի հայտարարությունն ԱՄՆ քաղաքականության թուլության նշանն է, ոչ թե ուժի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

– Պարոն Կիրակոսյան, օգոստոսի 23-ին տեղի ունեցավ երկու կարևոր իրադարձություն, որոնք այս կամ այն կերպ կապված էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ, մասնավորապես՝ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Սոչիում և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կետերի մասին: Ի՞նչ կարծիք ունեք այս իրադարձությունների մասին: Նախ և առաջ, ի՞նչ են նախագահները կոնկրետ քննարկել ղարաբաղյան հարցի մասին:

– Հետաքրքիրը ոչ թե այն է, թե ինչ եղավ կամ ինչ ասվեց Սոչիում նախագահներ Պուտինի և Սարգսյանի հանդիպման ժամանակ, այլ ինչ չեղավ և ինչ չասվեց: Այլ կերպ ասած՝ ուղղակի կամ հատուկ խոսակցություն, բանակցություն չի եղել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հարցին: Այնուամենայնիվ, սա մեկ ամիս առաջ կայացած Պուտին-Ալիև հանդիպման շարունակությունն էր, մեդալի հակառակ կողմը: Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը տիպիկ դիվանագիտական երկկողմ հանդիպում էր՝ հարցերի մեծ օրակարգով, միայն Ղարաբաղի հարցի վրա կենտրոնանալու փոխարեն: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանն ընդունում է այն փաստը, որ մոտ ապագայում հավանական չէ անսպասելի բեկումը կարգավորման գործընթացում: Սա նաև նշանակում է, որ հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական ժամանակացույցը (ապրիլին սպասվող իրադարձությունները և անցումը կառավարման խորհրդարանական մոդելին)՝ Ռուսաստանի համար ավելի դժվար կլինի պարտադրել զիջումներ Հայաստանին կամ ակնկալել, որ կարող է նման զիջումներ պարտադրել:

Բայց ավելի հետաքրքիր է այն հարցը, թե ինչո՞ւ Ռուսաստանի նախագահը վատնում իր դիվանագիտական կապիտալը Ալիևի, հետո Սարգսյանի հետ հանդիպելու վրա: Կարծես, սա ավելի շատ կապված է Ռուսաստանի ընդհանուր արտաքին քաղաքականության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ հարաբերությունների, քան թե Ղարաբաղի հարցի հետ:

Մյուս ուշագրավ հանգամանքը Պուտինի օրակարգն էր: Ռուսաստանի նախագահի՝ նույն օրը կայացած հանդիպումը Վատիկանի պաշտոնյայի հետ ավելի երկար է տևել, քան Հայաստանի նախագահի հետ հանդիպումը: Սա շատ խոսուն փաստ է Պուտին-Սարգսյան հանդիպման մասին: Երկու նախագահների հանդիպման ընթացքում շատ քիչ է խոսվել Եվրասիական տնտեսական միության մասին, չի քննարկվել վերջին նորությունը, որ Թուրքիան ուզում է միանալ ԵՏՄ ազատ առևտրի գոտուն, կրկին շատ քիչ է խոսվել ՀԱՊԿ-ի մասին, թեև հաջորդ ամվսա ընթացքում ռուսները վերջին տարիների ամենամեծ զորավարժությունն են անցկացնելու Բալթյան տարածաշրջանում: Այսպիսով, հանդիպումն ավելի շատ ցույց է տալիս, թե ինչ չի ասվել և ինչ տեղի չի ունեցել: Սա է պատճառը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հայտարարությունն այդքան հետաքրքիր էր:

– Մամուլը ենթադրում է, որ հանդիպելով Ալիևի ու Սարգսյանի հետ՝ Պուտինը փորձում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը: Կարծում եք՝ Ռուսաստանի նախագահն իսկապես մտադի՞ր է նախաձեռնել Սարգսյան-Ալիև հանդիպումը:

– Ընդհանուր առմամբ Ռուսաստանն ունի դիվանագիտական նախաձեռնություն, որովհետև ամերիկացիներն ու ֆրանսիացիները շատ լավ են հասկանում, որ առանցքային դերակատարն այս գործընթացում Ռուսաստանն է, բայց տվյալ պարագայում Ռուսաստանը արձագանքում է, ոչ թե նախաձեռնում: Հայաստանի և Ադրբեջանի արտոգործնախարարները հանդիպելու են սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում, ուստի Ռուսաստանը Ալիևի ու Սարգսյանի հետ այս երկու հանդիպումներով փորձում է վերականգնել իր նախաձեռնությունը կարգավորման գործընթացում և արձագանքել հաջորդ ամիս Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը:

– Շատ լավ, բայց կարծես թե Ռուսաստանն ազդեցությունը պահպանելու կամ վերականգնելու խնդիր չունի մեր տարածաշրջանում՝ հատկապես ներկայիս պայմաններում, երբ Միացյալ Նահանգներն ակտիվ քաղաքականություն չի իրականացնում այս ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ ես համաձայն եմ, բայց տվյալ դեպքում հարցը ոչ թե դա է, այլ ժամանակացույցը: Այլ խոսքերով՝ պատճառը, թե ինչու Պուտինը չի կազմակերպում Սարգսյանի և Ալիևի հանդիպումը այսօր և չի կազմակերպի մոտակա մի քանի ամիսների ընթացքում, ոչ միայն այն է, որ այդ հանդիպումը դժվար է կազմակերպել, այլև այն, որ Ռուսաստանը դեռևս չլուծված խնդիրներ ունի: Ռուսաստանը պետք է ավարտի զենքի մատակարարումները, Հայաստանը քաղաքական անցման փուլում է, կա որոշ ճգնաժամ հայ-ռուսական հարաբերություններում, ուստի Պուտինն ավելի շատ կկորցնի, եթե փորձի չափից ավելի շուտ նախաձեռնել երկու նախագահների հանդիպումը:

– Ինչո՞ւ Հոգլանդը որոշեց նման հայտարարությամբ հանդես գալ, և ի՞նչ կարող եք ասել նրա կողմից ներկայացված փաստաթղթի բովանդակության մասին:

– Նախ, ինչպես գիտենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահը հանդես եկավ հրաժեշտի հայտարարությամբ: Նա փոխարինվելու է, և դա Հոգլանդի վերջին ուղերձն էր: Կարելի է առանձնացնել երեք կարևոր ասպեկտ: Հայտարարության մեջ նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հնարավոր կարգավորման 5-6 կետերը՝ տարածքների վերադարձ, միջանկյալ կարգավիճակ և այլն: Էականը հայտարարությունը, խոսքերը կամ մանրամասները չեն: Ես համաձայն եմ Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանի հետ, որ սա ո՛չ նորություն է, ո՛չ էլ վտանգավոր, նման հայտարարություններ եղել են նաև նախկինում: Ամենակարևորն այն է, թե ինչո՞ւ հենց այսօր արվեց այդ հայտարարությունը: Հեռացող դիվանագետն արեց իր ավարտական հայտարարությունը, որպեսզի հող նախապատրաստի նոր ամերիկացի համանախագահի կողմից իրեն փոխարինելու համար: Այս իմաստով հայտարարությունը միտված էր ճնշում գործադրելու հակամարտող կողմերի`Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ և նաև փորձելու առաջին քայլը կատարել նոր դիվանագետի համար:

Երկրորդ պատճառը գուցե ավելի կարևոր է: Սա ուղերձ էր ոչ թե Հայաստանին կամ Ադրբեջանին, այլ Մոսկվային: Ամերիկացիները պատասխանում են Ռուսաստանի դիվանագիտական ակտիվությանը և փորձում են հիշեցնել Մոսկվային, որ հակամարտության կարգավորումը միասնական աշխատանք է:

Երրորդ հանգամանքը ևս կարևոր է: Անկախ հայտարարությունից և դրա համար ընտրված ժամանակից՝ սա արտացոլում է ամերիկյան քաղաքականության թուլությունը, ոչ թե ուժը: Վերջին շաբաթների ընթացքում տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Թիլերսոնը գնահատվում է որպես ամերիկյան վատագույն դիվանագետներից մեկը պատմության մեջ: Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Հեֆերնը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում պետքարտուղարությունում, ինչպես հայտարարվել է՝ տեղափոխվելու է այլ պաշտոնի: Պետքարտուղարության ներսում վերակազմավորման, բարեփոխումների գործընթաց է սկսվել, և շատ բարձրաստիճան պաշտոնյաներ նույնիսկ նշանակված չեն: Սա ցույց է տալիս Թրամփի վարչակազմի և Վաշինգտոնի թուլությունը, ինչը նշանակում է, որ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասին առնչվող հարցերում և նույնիսկ Մոսկվայի հետ հարաբերություններում հանդես է գալու թույլ դիրքերից:

Հոգլանդն իր հայտարարությամբ ուզում էր հիշեցնել Հայաստանին և Ադրբեջանին, որ փոխզիջումներն այլընտրանք չունեն: Միևնույն ժամանակ այս հայտարարությունը միտված էր զայրացնելու երկու կողմերին էլ, բայց ավելի հետաքրքիր է այն հանգամանքը, որ ես համոզված չեմ, թե այս հայտարարությունն անելու որոշումը կայացվել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի կամ Վաշինգտոնի կողմից: Հնարավոր է՝ դեսպան Հոգլանդն ինքն է նախաձեռնել հրաժեշտի այս միջոցառումը:

– Հոգլանդի հայտարարությունն ի՞նչ է ցույց տալիս գործընթացին ամերիկյան ներգրավվածության աստիճանի իմաստով:

– Նախ և առաջ սա բացահայտում է Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրները: Այս հայտարարությունն այդքան մեծ ուշադրության չէր արժանանա, եթե ավելի շատ մարդ Հայաստանում ծանոթ լիներ բանակցային գործընթացին: Տեղեկության պակասն առաջացնում է ապատեղեկատվություն, և սա շատ վտանգավոր է, որովհետև ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում բավարար աշխատանք չի կատարվում հասարակությանը փոխզիջումներին նախապատրաստելու կամ տեղեկացնելու, ներկայացնելու հանրությանը, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվում բանակցությունների ընթացքում: Տեղեկատվության այս պակասը նպաստեց նախորդ տարվա հուլիսյան ճգնաժամի առաջացմանը և տեղեկատվության այս պակասն է, որ հրահրում է անհանգստություն և մտահոգություն Հայաստանի և Ադրբեջանի բնակչության շրջանում:

Ինչ վերաբերում է հարցին, թե սա ինչ է ասում ամերիկյան դիվանագիտության մասին, այո, Ռուսաստանը գնալով ավելի ազդեցիկ է դառնում, և Ադրբեջանը ճանաչել է այս փաստը: Սա է պատճառը, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները վերջին տարիներին ավելի ակտիվ են զարգանում, քան Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները:

– Եթե այս կետերն անընդունելի են Հայաստանի հանրության համար, և ներկայացված փաստաթուղթը զգալի չափով կորցրել է իր արդիականությունը, ինչո՞ւ պաշտոնյաները չեն հայտարարում, որ կարգավորման այս տարբերակն անընդունելի է հայկական կողմի համար:

– Հայկական կողմի դիրքորոշումը ճիշտ է: Այս կետերը չեն հակասում Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքները առևտրի առարկա են՝ դրանք Ադրբեջանին վերադարձնելու և Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու կարգավիճակի հետ փոխանակելու նպատակով: Եթե ուշադիր կարդանք Հոգլանդի հայտարարությունը, ապա կտեսնենք, որ կետերի մեջ կան շատ անճշտություններ, դրանք կիսատ են: Օրինակ՝ Լաչինի միջանցքի հարցն այլևս չկա բանակցային գործընթացում, ուստի սա բավական անխոհեմ հայտարարություն է այն առումով, որ դեսպանը լավ չի տիրապետում տեղեկատվությանը: Բայց գուցե սրա նպատակը նաև բանավեճ ու քննարկում հրահրելն էր երկու կողմերում:

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանի կառավարության դիրքորոշումը ղարաբաղյան հարցում գնալով ավելի շատ է հակադրվում հանրության կարծիքին, և ավելի քիչ մարդիկ են կողմ փոխզիջումների գնալու գաղափարին, ուստի այս հայտարարությունը ցույց է տալիս ընդհանուր պատկերը, թե որտեղ է գտնվում դիվանագիտությունը: Սա բարձրացնում է այն հարցը, թե արդյոք Հայաստանը դիվանագիտորեն ավելի ուժեղ է և խելացի, թե՞ Հայաստանը համաձայն է չափից ավելի շատ զիջումների: Այս հարցը մնում է օդից կախված, որովհետև մենք շատ քիչ բան գիտենք բանակցային գործընթացի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում