Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ներկայում չափազանց վաղ է որոշելը՝ կմասնակցի՞ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրարշավին, թե՞ ոչ: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Նրա խոսքով՝ միայն հաջորդ 4-5 ամիսների ընթացքում պատկերն ավելի պարզ կդառնա, և ինքը կկարողանա որոշում կայացնել: «Ներկայում Սիրիան մտել է սրընթաց փոփոխությունների շրջան, այդ իսկ պատճառով դեռևս վաղ է միանշանակ պատասխան տալը»,- վստահ է Ասադը:
Ասադը նախկինում բազմիցս հայտարարել է, որ երրորդ ժամկետում չի առաջադրվի, եթե զգա, որ Սիրիայի ժողովուրդը չի ցանկանում տեսնել իրեն երկրի ղեկավարի պաշտոնում:










































