Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն փորձում է լուծել հենակետային կիսապաշտպանի հարցը, քանի որ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն բացակայում է` վնասվածքի պատճառով:
Իսպանացի մասնագետը ցանկանում է ֆուտբոլիստ ընդգրկել, ով կզուգակցի «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին:
Marca-ի տեղեկությունների համաձայն` Դել Բոսկեն ցանկանում է ազգային թիմ հրավիրել Մադրիդի «Ատլետիկո»-ի 21-ամյա կիսապաշտպան Կոկեին, ով հիանալի է դրսևորում իրեն ընթացիկ մրցաշրջանում:
2014 թվականի Մունդիալի ընտրական փուլի Բելառուսի և Վրաստանի ընտրանիների դեմ խաղերում Իսպանիայի հավաքականին, հավանաբար, չեն կարող օգնել Դավիդ Սիլվան և Ռաուլ Ալբիոլը:







































