Շուկայի այլ խաղացողների օրինակով (Google, Facebook, Yandex, Microsoft) Yahoo-ն որոշել է մշակել օրինապահ ցանցահենների խրախուսման սեփական ծրագիր: Այդ ցանցահենները կօգնեն ընկերությանը սխալների ու խնդիրների հայտնաբերման հարցում: Պարգևատրումը կարող է հասնել 15 հազար դոլարի:
Ցանցահենների նվազագույն դրամական պարգևը կկազմի 150 դոլար: Նախկինում ընկերությունը նրանց միայն շնորհակալություն էր հայտնում և նվիրում ֆիրմային վերնաշապիկներ:
Մրցանակները կարող են հանձնվել հին ամսաթվով: Ծրագիրը տարածվում է այս տարվա հուլիսի 1-ից ի վեր խոցելիություն հայտնաբերած ցանցահենների վրա:
Yahoo-ի անվտանգության բաժնի ղեկավար Ռամսես Մարտինեսը նշել է, որ ընկերությունն ամսական սպասարկում է ավելի քան 800 մլն մարդու և իրավունք չունի անվտանգությանը լուրջ չվերաբերվելու:











































