Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը շատ կարևոր նշանակություն ունի ազգային թիմի համար:
Երիտասարդ ֆուտբոլիստը հրավիրվել է ազգային հավաքական` աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Ֆինլանդիայի ընտրանու դեմ հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հիշեցնենք` Վարանը երկար ժամանակ ապաքինվել է վնասվածքից:
«Ռաֆայելը կարևոր է Ֆրանսիայի հավաքականի համար: Հաշվի առնելով պաշտպանի խաղային որակների մակարդակը, տրամաբանական եմ համարում ազգային հավաքական նրան հրավիրելու փաստը»,- նշել է Դեշամը:







































