Thursday, 18 06 2026
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»

Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կկրի վիրտուալ բնույթ. Կոնստանտին Սիմոնով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը:

 – Պարոն Սիմոնով, ներկայում, երբ կարելի է Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի առաջին փուլն  ու առաջին փորձն ավարտված համարել, ինչպե՞ս  եք  գնահատում տնտեսական այս ընդհանուր տարածքի տնտեսական առավելություններն ու  հեռանկարները` հաշվի առնելով այն փաստը, որ բացի ՌԴ-ից՝ ՄՄ-ին անդամակցող մյուս երկու երկրներում հիասթափություն կա այս ինտեգրացիոն պրոյեկտների, մասնավորապես՝ ՄՄ-ի նկատմամբ:

 – Ես միանշանակ գնահատել չեմ կարող արդեն իսկ առկա արդյունքները, որովհետև մենք տեսնում ենք, որ մի կողմից՝ տնտեսական դրական ազդեցություն կա, բայց այն դրական է ոչ թե ՌԴ-ի, այլ ՄՄ անդամ մյուս երկրների համար: Հարևան երկրները ստանում են տնտեսական օգուտներ, և դա հիմք է հետագայում քաղաքական ինտեգրացիայի համար: Ավելին՝ տնտեսական ոլորտում ՄՄ-ն չի բերել բոլոր խնդրահարույց հարցերի լուծմանը: Այսինքն՝ կարծես ունենք Մաքսային միություն, կա առևտրաշրջանառության բավականին դրական աճ ՄՄ անդամ երկրների միջև, բայց տնտեսական նպատակը մենք չենք լուծել:  Նախ՝ բոլոր խնդիրները մնացել են, երկրորդը` տեսնում ենք լուրջ հակամարտություններ  երրորդ երկրների հետ, որտեղ այդ ինտեգրացիան տեղի չի ունեցել, և չորրորդ՝ այդ փորձն այլ երկրների համար օրինակ չի դարձել:

 Մենք տեսնում ենք Ուկրաինայի պատմությունը, որը պատրաստ է ստորագրել փաստաթղթեր Եվրոպայի հետ, և ընդհանուր առմամբ հետխորհրդային տարածքը ռուսական քաղաքականության համար  լուրջ մարտահրավեր է դառնալու այս պարագայում: Կա Հայաստանի  օրինակը, բայց մենք հասկանում ենք, որ շատ հարցեր են առաջանում ՀՀ-ի՝ ՄՄ անդամակցության կապակցությամբ, իսկ խնդիրը պարզ է՝ Հայաստանը չունի ընդհանուր սահման ՄՄ անդամ երկրների հետ, ուստի հարց է առաջանում՝ ինչպե՞ս է մաքսային քաղաքականությունը գործելու Հայաստանի պարագայում: Այլ փաստաթղթեր ստորագրելու Ուկրաինայի քայլը լուրջ տնտեսական մարտահրավեր է լինելու ՌԴ գլխավորությամբ սկսված ինտեգրացիոն գործընթացների համար:

 – Դուք բացառո՞ւմ եք, որ հետխորհրդային տարածքում ՌԴ նախաձեռնած տնտեսական ինտեգրացիային կհետևի ռուսական ռուբլու գոտու հռչակումը:

 – Այդ մասին կան խոսակցություններ, բայց դրանք հեռուն չեն գնում, գաղափարներ կան մեկ միասնական բանկի  և ռուբլու գոտու մասին, բայց որքան էլ գաղափարը լավն է, այն հանդիպելու է քաղաքական դժվարությունների: Նույնիսկ Բելառուսում մեզ չի հաջողվել դա անել, ուստի ես չեմ կարծում, որ դա կարճաժամկետ ապագայում տեղի կունենա:

 – Պարոն Սիմոնով, եթե դիտարկենք, որ ՄՄ անդամ երկրների հետ ՀՀ ընդհանուր սահմանի հարցը լուծվել է,  և Հայաստանն առաջիկայում կկարողանա հեշտությամբ օգտվել մաքսային քաղաքականությունից, ապա ի՞նչ է այն ենթադրում իրենից՝ այն դեպքում, երբ դեռևս 1990-ականներից ՀՀ-ն ԱՊՀ տարածքում ազատ առևտուր է իրականացնում: Այսինքն՝ ի՞նչ հավելյալ տնտեսական օգուտներ է տալու այդ քաղաքականությունը Հայաստանին, ո՞րն է լինելու Մաքսայինի ազդեցությունը ՀՀ-ում:

 –  Ես ասացի, որ ՄՄ անդամ մյուս երկրներն ավելի են շահել, քան Ռուսաստանը (դա պարզ երևում է վիճակագրություններից), ուստի հասկանալի է, որ Հայաստանը ևս օգուտներ կունենա տնտեսական իմաստով, քանի որ ՌԴ-ն ողջունում և ոգևորում  է այս ինտեգրացիոն գործընթացները: Բայց հարց է առաջանում՝ ՄՄ-ին պե՞տք է արդյոք Հայաստանը, երբ չկան աշխարհագրական սահմաններ, մանավանդ որ՝ ՄՄ-ն ենթադրում է հեշտացված սահմանահատում ապրանքների համար, իսկ այդ սահմանը Հայաստանի պարագայում բացակայում է: Մաքսայինին միանալու Հայաստանի քայլի տնտեսական իմաստը հասկանալի չէ, քաղաքականը հասկանալի է, բայց հասկանում ենք նաև, որ ՌԴ-ն  ինչ-որ կերպ միանշանակորեն կապահովի Հայաստանի տնտեսական օգուտները:

 – Ասում եք, որ ՄՄ-ին Հայաստանը պետք չէ, բայց վստահ եմ՝ լսել եք խոսակցությունները, որ ՌԴ ճնշումների արդյունքում հայտարարվեց ՄՄ-ին միանալու Հայաստանի ցանկության մասին:

 – Ես չեմ կարծում, որ ճնշումներ են եղել: Հայաստանը լավ է հասկանում, որ դրա համար Ռուսաստանը վճարելու է, պարզապես  վճարի այդ ձևաչափը դեռևս ընտրված չէ, իսկ տնտեսական առումով Հայաստանը ՌԴ-ից այդ քայլը կստանա:   Ես կարծում եմ, որ խոսքը ոչ թե ճնշման, այլ  ՌԴ-ի կողմից այնպիսի առաջարկի մասին է, որից Հայաստանը չի կարողացել հրաժարվել:

 – Պարոն Սիմոնով, ՀՀ-ում ՄՄ ջատագովները  պնդում են, որ Մաքսայինին անդամակցելու դեպքում ՌԴ-ից մատակարարվող գազի սակագինը կիջնի: Նման գնանկում և արտոնություն Բելառուսի պարագայում տեղի ունեցել է, իսկ Հայաստանի դեպքում հիմնավո՞ր են այս խոսակցությունները:

 – Ռուսական գազի գները Հայաստանի համար առանց այն էլ ծայրահեղ ցածր են, դա արդեն մեծ բան է Հայաստանի համար, բայց ընդհանուր առմամբ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը  պատրաստ է ՄՄ անդամ երկրներին էներգակիրների համար հատուկ գներ առաջարկել: Բոլոր անդամ երկրները, ում հետաքրքիր է, ստանում են հարմար գներ, բայց հասկանալի է, որ Բելառուսի հետ այլ պատմություն էր՝ մենք առաջարկել ենք գնի երկակի իջեցում:

 Հայաստանի պարագան այլ է. չեմ կարծում, որ հատուկ իջեցումներ կլինեն, քանի որ Հայաստանը միշտ էլ լավ գին է ունեցել: Էներգակիրների իմաստով էլ ամեն ինչ լավ կլինի ՀՀ-ի համար: Հասկանալի է, էժան էներգակիրներով ՌԴ-ն փորձելու է ոգևորել Հայաստանին՝ ինտեգրվելու այս ուղղությամբ:

 – Իսկ կա՞ն արդյոք հաշվարկներ, թե որքան կմեծանա ՀՀ արտահանման ծավալները ՄՄ-ին միանալու պարագայում, քանի որ Ասոցացման համաձայնագրի և ԽՀԱԱԳ պայմանագրի դեպքում թեև ոչ պաշտոնական, բայց կային անկախ փորձագիտական կենտրոնների հաշվարկներ՝ կանխատեսվում էր նվազագույնը 15 տոկոս արտահանման ծավալների աճ: Դրա մասին նույնպե՞ս վաղ է խոսել:

 – Կրկնում եմ՝ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին վիրտուալ բնույթ  է կրելու այն իմաստով, որ  չկա ընդհանուր սահման, ուստի ես չեմ կարծում, որ անդամակցությունը կբերի առևտրաշրջանառության մեծ աճի: Այսինքն՝ ՌԴ-ն կվճարի Հայաստանին այդ անդամակցության համար, իսկ աշխարհագրական խնդիրն այստեղ շատ պարզ է:

 – Պարոն Սիմոնով, իսկ  կա՞ն արդյոք ՀՀ-ի հետ ընդհանուր սահմանի հարցի լուծման վերաբերյալ քննարկումներ:

 – Ես տարբերակներ չեմ տեսնում, ինչի՞ մասին  է խոսքը:

 – Խոսակցություններ կային Աբխազական երկաթուղու մասին:

 – Դա հնարավոր է, այդ հարցը որոշ ժամանակ  առաջ ակտիվորեն քննարկվում էր, բայց ներկայում ես զարգացում չեմ տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում