Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը ակնկալում է 2013-ի երրորդ եռամսյակում իր պատմության մեջ ռեկորդային օպերացիոն շահույթ ունենալ: Այս մասին հաղորդում է Reuters-ը`վկայակոչելով ընկերության հայտարարությունը: Samsung Electronics-ի պաշտոնական եռամսյակային հաշվետվությունը կհրապարակվի հոկտեմբերի 25-ին:
Ընկերության նախնական տվյալներով՝ 2013-ի երրորդ եռամսյակում իր օպերացիոն շահույթը կկազմի ռեկորդային՝ 10.1 տրիլիոն վոն (9.4 միլիարդ դոլար): Նախորդ եռամսյակի համեմատ` եկամուտն ավելացել է 25 տոկոսով:
Այս աճը ընկերության ղեկավարությունը նախևառաջ վերագրում է համակարգիչների համար նախատեսված հիշողության քարտերի գների բարձրացմամբ: Իսկ բջջային հեռախոսները, ինչպես նախկինում, ապահովում են ընկերության եկամտի 2/3-ը:











































