«Հրապարակ» օրաթերթը երեկ տեղեկացել է, որ դատական դեպարտամենտի քրեական գործը ճյուղավորվում է: Քանի որ ստուգում են՝ սկսած 2009 թվից, քննիչները նոր խախտումներ են հայտնաբերում, որոնք թեև չեն առնչվում դատական կարգադրիչների բուն գործին, բայց վկայում են դատական համակարգն սպասարկող այս ծառայությունում տիրող խայտառակ վիճակի մասին:
Երեկ ձերբակալվել է Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարը՝ մի կին, ով 1-2 տարի առաջ ազատվել է աշխատանքից: Նախնական տեղեկություններով՝ խոսքն անօրինական պարգևատրումների և ֆինանսական այլ խախտումների մասին է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:








































