Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

2018-ի վարչապետի խնդիրն այլևս օրակարգում չէ

Թեև առաջիկա աշնանային շրջանի և ընդհանրապես 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ փողոցային պայքարի մասին հնչել են տարբեր հայտարարություններ ընդդիմադիր տիրույթներից, այդուհանդերձ՝ կասկածից վեր է, որ հիմնական ներքաղաքական զարգացումները, դրանց ծանրության կենտրոնը լինելու են իշխանության դաշտում, մասնավորապես՝ ՀՀԿ-ում: Այստեղ ուժերի հարաբերակցությունը, տարբեր թևերի միջև գործակցությունը, միավորումները կամ բաժանարար գծերն են որոշելու, թե ինչպիսի հանգուցալուծում է լինելու 2018 թվականի ապրիլի համար:

Սակայն դիտարկելով խնդիրը փոքր-ինչ ավելի լայն՝ արժե թերևս արձանագրել, որ իրականում գործընթացները ծավալվում են 2018-ին ոչ թե հանգուցալուծելու, այլ դիրքավորվելու համար՝ 2018-ից մեկնարկելիք արդեն դիրքային պայքարի համատեքստում: Բանն այն է, որ 2018-ը, այսպես ասած, սահմանադրորեն, օրենսդրորեն պարտադրված վերջին փոփոխության ժամկետն է: Այսինքն՝ դրանից հետո արդեն կառավարության փոփոխությունները ենթակա են լինելու բացառապես իրավիճակին, որ կստեղծվի այս կամ այն ներքին կամ արտաքին առիթի դեպքում:

Ակնհայտ է, որ Հայաստանի իշխող համակարգը, 2018-ի հիմնական հավակնորդները չունեն լիարժեք ռեսուրս՝ սկզբունքային հանգուցալուծման համար: Նրանց ռեսուրսները բավարար կարող են լինել դիմանալուն, սակայն հաղթելուն, նոր իրավիճակ ստեղծելուն այդ ռեսուրսները խիստ անբավարար են՝ մի շարք պատճառներով: Ընդ որում, խոսքը ռեսուրսների համախառն ներկապնակի մասին է, որ ներառում է թե՛ հանրային վարկանիշ, թե՛ ֆինանսներ, թե՛ ներիշխանական խարիզմա, թե՛ արտաքին լեգիտիմություն, թե՛ անվտանգություն-ղարաբաղյան խնդիր: Չկա մի թև կամ հավակնորդ, որն այդ ռեսուրսային համախառն բազայում տնօրինի վճռորոշ առավելություն ենթադրող չափաքանակի, այսպես ասած՝ «հսկիչ փաթեթի»: Դա էլ իր հերթին նշանակում է, որ 2018-ին ավելի հավանական է ոչ թե հանգուցալուծումը, այլ դիրքավորումը՝ արդեն սահմանադրական պահանջներից ազատ քառամյակի համար:

Պայքարը իշխանության մեջ ոչ թե վարչապետի պաշտոնի համար է, այլ 2022 թվականի խորհրդարանական մեծամասնության: Ըստ այդմ, վարչապետի պաշտոնի որևէ թեկնածուի դեմ, որևէ հավակնորդի դեմ պայքարը նվազագույնը վրիպում է, առավելագույնը՝ հանրությանը քաղաքական բուն զարգացումներից էլ ավելի հետ գցելու փորձ, երբ իշխանությունը 2022-ի մեծամասնության համար դիրքային պայքարում ինքն իր հետ կմնա «հպարտ միայնության» մեջ:

Չի բացառվում, իհարկե, որ հենց դա կարող է լինել 2022-ի խորհրդարանում որևէ ընդդիմության հայտնվելու գինը կամ պայմանը: Այսինքն՝ իշխանությունն իր հետ խորհրդարան կվերցնի այն ընդդիմությանը, որը առավելագույնս կնպաստի հանրությանը հետ պահելուն և իշխանությանը դիրքային պայքարի հարցում ինքն իր հետ մենակ թողնելուն՝ ազատելով ավելորդ հանրային հարցադրումներից կամ խանգարող հանգամանքներից: Համենայնդեպս առայժմ, դատելով գործընթացի թե՛ տրամաբանությունից, թե՛ շոշափվող տրամադրություններից և մոտեցումներից, 2022 թվականի խորհրդարանական կոնֆիգուրացիայում տեղ ունենալու այլ տարբերակ ընդդիմադիր դաշտում չի դիտարկվում՝ լինի հրապարակավ, թե, այսպես ասած, մտքում:

Տողատակում իրավիճակը շարունակում է մնալ իշխանական կոնֆիգուրացիայում առավել ընդունելի առաջարկով տեղավորվելու մարտավարությունը: Համենայնդեպս, քանի դեռ ընդդիմադիր դաշտում գործընթացները կառուցվում են 2018-ի վարչապետի խնդրի շուրջ, երբ ավելի ու ավելի հստակ է, որ այդ խնդիրն իշխանության օրակարգում այլևս առաջնայինը չէ, և խաղն այդ հարթության վրա արդեն ընթանում է առավել երկարաժամկետ սցենարով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում