Եվրոպա Լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում «Անժի»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Տոտենհեմ»-ին, իսկ «Կուբան»-ը` «Վալենսիա»-ին:
«Անժի»-ի հայտացուցակից բացակայում էր Կառլեն Մկրտչյանը: Թիմը, մեծ հաշվով, չկարողացավ որևէ բան ցույց տալ ահեղ մրցակցի դեմ պայքարում:
«Տոտենհեմ»-ը և «Վալենսիա»-ն երկուական գնդակ ուղարկեցին ռուսական թիմերի դարպասները` սեփականը չընդունելով և ոչ մեկը:
«Անժի» – «Տոտենհեմ»` 0:2
0:1 Դեֆո (34’), 0:2 Չադլի (40’)
«Կուբան» – «Վալենսիա»` 0:2
0:1 Պակո Ալկասեր (73’), 0:2 Ֆեգուլի (81’)







































