Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հրավիրվել է Ուելսի հավաքական Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Մակեդոնիայի (հոկտեմբերի 11) ու Բելգիայի (հոկտեմբերի 15) դեմ խաղերին մասնակցելու համար, հաղորդում է Marca-ն:
Ուելսի հավաքականի մարզիչ Քրիս Քոուլմենը հայտարարել է, որ խաղացողը կլինի թիմի հետ, սակայն խաղադաշտ դուրս չի գա:
Սա զայրացրել է «Ռեալ»-ի ղեկավարությանը, քանի որ նրանք ցանկանում էին, որ խաղացողը մնար Մադրիդում ու վերականգնողական կուրս անցներ:






































