«Կոպենհագեն»-ի դեմ խաղում «Ռեալ»-ի մեկնարկային կազմ վերադարձավ Ռաֆայել Վարանը, ով 4 ամիս խաղադաշտ դուրս չէր եկել վիրահատության պատճառով: Ֆրանսիացին բավականին լավ հանդես եկավ, իսկ խաղից հետո կիսվեց տպավորություններով:
«Ես քրտնաջան աշխատել եմ ու հիմա բավականին լավ մարզավիճակում եմ: Մեծ հաճույք էր այսքան երկար բացակայությունից հետո նորից խաղալը, այն էլ` Չեմպիոնների Լիգայում:
Կարևորն այն է, որ թիմը բարելավել է իր խաղը: Մենք երջանիկ ենք տուն գնում, քանի որ 4 գոլ խփեցինք ու ոչ մի գոլ բաց չթողեցինք: Մենք լավ խաղացինք, հաղթեցինք ու պաշտպանությունում ուժեղ էինք: Դա միշտ լավ է, ու պետք է շարունակենք նույն ոգով:
Ինչ վերաբերում է Պեպեին, ապա նա ուժեղ տղա է, ինչը ցույց տվեց այսօր:
Հիմա մենք միայն մտածում ենք «Լևանտե»-ի դեմ խաղի մաիսն: Չպետք է դրանից հեռուն նայենք»,- ասել է Վարանը:








































