Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնն իր աջակցությունն է հայտնել «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարթին, ում բազմաթիվ քննադատություններ են հասցեագրվել «Բավարիա»-ի դեմ խաղից հետո:
Հիշեցնենք` «քաղաքայիններ»-ը սեփական հարկի տակ պարտություն են կրել 1:3 հաշվով, իսկ Հարթը կոպիտ սխալներ է թույլ տվել որոշ դրվագներում:
«Ջո Հարթն իմ թիմի թիվ մեկն է: Նա երբեք ինձ հուսախաբ չի արել: Աչք եմ փակում ստեղծված իրավիճակի վրա: Հասկանում եմ, որ Ջոյի համար այնքան էլ լավ պահ չէ: Նա հպարտ մարդ է և հիանալի դարպասապահ»,- Bild-ը մեջբերում է Հոջսոնի խոսքերը:
Հիշեցնենք` 26-ամյա Հարթը ազգային հավաքական է հրավիրվել աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Չերնոգորիայի և Լեհաստանի հավաքականների դեմ խաղերին մասնակցելու համար:










































