Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի և Շվեդիայի ազգային հավաքականի առաջատար Զլատան Իբրահիմովիչն այսօր տոնում է իր ծննդյան 32-րդ տարեդարձը:
Զլատանն իր մարզական կարիերան սկսել է «Բալկան» ակումբում և հաջող ելույթներից հետո կարճ ժամանակ անց տեղափոխվել է «Մալմյո»:
Իբրան հանդես է եկել նաև «Այաքս»-ում, «Յուվենթուս»-ում, «Ինտեր»-ում, «Բարսելոնա»-ում, «Միլան»-ում: Այժմ Զլատանը հաջողությամբ հանդես է գալիս ՊՍԺ-ում:









































