«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ, Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է թիմի անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի մասին:
«Ռունին ցանկանում էր հեռանալ: Նա այդ մասին ինձ ասել էր առանձնազրույցի ժամանակ: Մենք երբեք վատ հարաբերություններ չենք ունեցել, բայց եղել է այնպես, որ նա խախտել է կարգապահական կանոնները, և ես միջոցներ եմ ձեռնարկել:
Երբ նա հասկացավ, որ չեն վաճառելու իր տրանսֆերը, կենտրոնացավ «Յունայթեդ»-ում խաղի վրա»,- հայտարարել է Ֆերգյուսոնը:









































