Օգոստոսի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 50-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1981 թ. ծնված Հենրիկ Ավանեսյանին եւ դիմել փախուստի:
Ոստիկանությունից հայտնում են, որ Հենրիկ Ավանեսյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ օգոստոսի 18-ին, ժամը 3.30-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է հետաքննություն: