«Պարի Սեն-Ժերմեն»-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը գովեստի խոսքեր է հասցեագրել իր սաներին` «Բենֆիկա»-ի դեմ հանդիպմանը հիանալի խաղ ցուցադրելու կապակցությամբ:
«Մենք հիանալի հանդիպում անցկացրինք: Ընդհանուր առմամբ, թիմի խաղի որոշ դրվագներ դեռևս շտկելու կարիք ունեն, սակայն վստահ կարող եմ ասել, որ այս անգամ սաներիս ցուցադրած ֆուտբոլն ինձ հաճույք պատճառեց:
ՊՍԺ-ի կազմում հիանալի ֆուտբոլիստներ են ընդգրկված, ովքեր Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնալու մեծ ցանկություն ունեն: Զլատանն, օրինակ, ոչ մի անգամ չի նվաճել այդ տիտղոսը: Նա շատ լավ անցկացրեց այսօրվա խաղը»,- Marca-ն մեջբերում է Բլանի խոսքերը:



































