Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի կարծիքով` թիմը հիանալի խաղ ցուցադրեց Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ արտագնա հանդիպմանը:
Հիշեցնենք` Պեպ Գվարդիոլայի սաները 3:1 հաշվով առավելության են հասել «քաղաքայիններ»-ի նկատմամբ, իսկ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը դարձել է իր թիմի գոլերից մեկի հեղինակը:
««Մանչեսթեր Սիթի»-ն հզոր թիմ է: Սակայն մենք շատ լավ խաղացինք: Ճնշում էինք գործադրում մրցակցի նկատմամբ: Այժմ մենք 6 միավոր ունենք, ինչի համար անչափ ուրախ ենք: Պետք է շարունակենք նույն ոճով»,- ասել է Ռիբերին:







































