Չնայած Թեհրանի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունների ջերմացմանը, ամերիկյան Կոնգրեսը կարող է կոշտ տնտեսական պատժամիջոցների հերթական փաթեթն ընդունել Իսլամական Հանրապետության դեմ՝ հայտնում է Associated Press-ը:
Պատժամիջոցների մասին օրինագծի ստեղծման վրա աշխատում են ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները: Անանուն աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ օրինագծի վրա աշխատանքը կավարտվի մինչև նոյեմբեր: Այդպիսով՝ ԱՄՆ վարչակազմը ժամանակ կունենա հետևելու Իրանի և նախագահ Հասան Ռուհանիի քաղաքականությանը:
Պատժամիջոցների նոր փաթեթը կարող է դառնալ Թեհրանի վրա ազդեցության հավելյալ գործիք:









































